Ռեհան
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Ռեհան կամ շահասպրամ (լատին․՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
Մանրամասն տեղեկատվություն ՞Ռեհան, Գիտական դասակարգում ...
Ռեհան | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ocimum
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Ocimum basilicum L. — Ռեհան հոտավետ | ||||||||||||
|
Փակել
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (O. basilicum)։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։